Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք վիժման մեջ իրենց են մեղադրում. news.am

Կանայք վիժման մեջ իրենց են մեղադրում. news.am

Վիժելու հետևանքով երեխա կորցրած կանայք տեղի ունեցածի մեջ մեղադրում են իրենց, նշում Albert Einstein College of Medicine of Yeshiva University-ի և Montefiore Health System-ի գիտնականները:

 

Ինչպես ցույց է տալիս Obstetrics and Gynecology ամսագրում լույս տեսած նրանց հետազոտությունը, շատ կանայք մտածում են, որ երեխա են կորցրել սթրեսի կամ սեփական սխալների պատճառով: Արդյունքում այդ կանայք շատ են տառապում:

 

Իրականում բոլոր վիժումների 60 տոկոսը  պտղի գենետիկական խնդիրների հետևանք է: Բացի այդ՝ վիժումն այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, դրանով է ավարտվում հղիությունների 25 տոկոսը: Վիժման վտանգը, բժշկի խոսքով, սովորաբար կապված չէ կնոջ էմոցիոնալ վիճակից:

 

«Մարդկանց մեծ մասը վիժումը համարում են շատ հազվադեպ ինչ-որ մի երևույթ՝ չնայած նրան, որ սա ամենատարածված բարդությունն է հղիության ժամանակ, - նշում է հետազոտության հեղինակ Զև Ուիլյամսը, - այդ պատճառով, երբ կինը վիժում է, նա մեկուսացվում է մնացածներից, ինքնամփոփ դառնում, սկսում մեղադրել ինքն իրեն: Իրականում նա պետք է շփվի մասնագետների հետ, պետք է ստանա մտերիմների ու հարազատների աջակցությունը»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lopotun.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ